Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար

Armenpress 20:45, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի բնակիչները, որոնք հուլիսի 30-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, կստանան 100 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետարանը:

Գումարը ստանալու նպատակով անհրաժեշտ է պատվաստման օրը գրանցվել հատուկ մասնագիտացված կայքում:

Տեղի իշխանությունները կարծում են, որ նման քայլը քաղաքի բնակիչների համար կորոնավիրուսի դեմ պատվաստվելու խթան կհանդիսանա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am