Անթալիայի խոշոր հրդեհի մարմանը մասնակցում է շուրջ 1000 հրշեջ, տուժել է 53 մարդ

Armenpress 20:11, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ հանգստի գոտում խոշոր անտառային հրդեհի հետևանքով 53 մարդ է տուժել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 28-ին թուրքական NTV-ի ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:

«Մենք ստիպված ենք եղել տարհանել չորս շրջան: Կան վնասված տներ: Այս պահի դրությամբ տուժել է 53 մարդ: Հրդեհի պատճառը դեռ պարզվում է, ուսումնասիրվում են բոլոր վարկածները»,- նշել է նա:

Հրդեհի գոտում 28 շրջան մնացել է առանց ջրամատակարարման: Կրակի մարման գործում ներգրավված է մեկ ինքնաթիռ, 19 ուղղաթիռ, ավելի քան 100 միավոր տեխնիկա և շուրջ 1000 հրշեջ: Կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am