1000х90.jpg (78 KB)

Լիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան

Armenpress 18:32, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի  հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը:

Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը: Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am