Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 14 անդամ է ձերբակալվել

Armenpress 18:05, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հակաահաբեկչական վարչության աշխատակիցները երկրի տարբեր նահանգներում ձերբակալել են ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 14 անդամի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրաքի զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:

Նշվում է, որ ձերբակալված ահաբեկիչներից ոմանք նախապատրաստելիս են եղել նոր ահաբեկչություններ, մասնավորապես՝ բարձրավոլտ լարերի պայթյուններ:

Իրաքի իշխանությունները 2017 թվականին հայտարարել էին երկրում ԻՊ խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին: Այդուհանդերձ, այսօր էլ իրավապահները երկրի տարբեր նահանգներում գործողություններ են իրականացնում ահաբեկչական խմբավորման անդամների հայտնաբերելու նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am