ՇՀԿ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Կենտրոնկան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հարցերը

Armenpress 11:13, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների պաշտպանության նախարարները հուլիսի 28-ին Դուշանբեում կայանալիք խորհրդակցությունում կքննարկեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ՇՀԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդակցությունում մենք մանրամասնորեն կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ դրա ապահովման հնարավոր միջոցները»,- ասել Է Շոյգուն Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ կայացած բանակցություններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաեւ նշել Է, որ Մոսկվան եւ Դուշանբեն ունեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ կայունության պահպանման ընդհանուր խնդիրներ: «Ելնելով դրանից՝ կառուցում ենք մեր պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը»,- ասել Է Շոյգուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am