«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Դավիթ Բեկում չպայթած զինամթերք է ոչնչացրել

Armenpress 21:44, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 27-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում իրականացրել են հայտնաբերված և չպայթած զինամթերքի ոչնչացում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:

Ըստ աղբյուրի՝ չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am