1000х90.jpg (78 KB)

Ստամբուլի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. երեք հոգի սպանվել է

Armenpress 20:55, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է սպանվել, մեկը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:

Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տղամարդկանց երկու խմբի միջև Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում: Կռվին մասնակցող տղամարդկանցից մեկը ոտքից վիրավորվել է, որից հետո սպանել է երեք հոգու: Թուրքական թերթի հաղորդմամբ՝ նա բերման է ենթարկվել դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am