ԱՄՆ-ը կարևորում է հայկական սփյուռքի դինամիկ ջանքերը. դեսպան Լին Թրեյսի

Armenpress 20:07, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ քննարկելու համար ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

«Միացյալ Նահանգները կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական սփյուռքի դինամիկ ջանքերը»,- հանդիպմանն ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am