Առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 15 տոկոսով աճել Է

Armenpress 15:50, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի առաջին վեց ամսում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքների շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 15 տոկոսով աճել Է: Հուլիսի 27-ին այդ մասին հայտարարել Է Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունը 2020 թվականին աճել Է: Այն նաեւ դրական դինամիկա Է դրսեւորում ընթացիկ տարվա սկզբին. 2021 թվականի առաջին վեց ամսում ապրանքաշրջանառությունն աճել Է 15 տոկոսով: Ըստ որում արտահանումն ավելացել Է 16 տոկոսով, Իրանից ներմուծումը՝ 14 տոկոսով»,- ասել Է նա «Առեւտրա-տնտեսական համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ» վեբինարում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականին Իրանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել Է 2,22 միլիարդ դոլար, որից 1,42 միլարդ դոլարը բաժին Է ընկնում ՌԴ-ից արտահանությանը: 2019 թվականի համեմատությամբ երկու երկրների միջեւ առեւտուրն աճել Է 39,8 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am