Աֆղանստանի զինված ուժերը «Թալիբան» շարժման 187 զինյալների են ոչնչացրել մեկ օրում

Armenpress 11:46, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 187 զինյալների, եւս 112-ը վիրավորվել Է՛: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին հաղորդել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր Էջում:

Գերատեսչության տվյալներով՝ անցած օրն Աֆղանստանի զինված ուժերը «մարտական գործողություններ են իրականացրել Քունարի, Լոգարի, Ղազնիի, Հոստի, Քանդահարի, Ուրուզգանի, Ֆարյաբի, Բալխի, Ջաուզջանի, Սամանգանի, Հիլմենդի, Թախարի, Քունդուզի, Բաղլանի եւ Քապիսայի նահանգներում»:

Բալխի նահանգում ԱՊԱԱՈՒ-ի զորամասերը թալիբներից հետ են գրավել Քալդարի շրջանը, որտեղ գտնվում են Հայրաթոն քաղաքը եւ ռազմավարական տեսակետից կարեւոր կամուրջ, որն Աֆղանստանը կապում Է Ուզբեկստանի հետ: Հետ են մղվել թալիբների գրոհները Դարա Ֆարոխ Շահի եւ Դարա Քալանի շրջանների վրա Քապիսայի նահանգում: Ֆարյաբի նահանգում ոչնչացվել Է թալբների հատուկ նշանակության ուժերի հրամանատարներից մեկը՝ Քարի Հայաթուլլան: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումն արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին վերահսկողության տակ Է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի սահմանների երկայնքով: Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժսերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմադձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից:

Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտերլ հիմնական ճանապարհները, որոնցով ապրանքների մատակարարում Է կատարվում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am