1000х90.jpg (78 KB)

ՌԴ էներգետիկայի նախարարությունն առաջիկայում որոշում կկայացնի բենզինի արտահանման հնարավոր արգելքի մասին

Armenpress 21:23, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարարությունը կարող է առաջիկա օրերին որոշում ընդունել բենզինի արտահանումն արգելելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, դրա համար բոլոր նորմատիվ փաստաթղթերն արդեն պատրաստ են:

Այս մասին լրագրողներին հայտնել է էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը:

«Ժամանակավոր արգելքի նորմատիվ փաստաթղթերը պատրաստ են, այժմ նայում ենք մանրամասները և ամենօրյա դինամիկան: Վերջին երկու օրվա ընթացքում բորսայում աճել են և՛ ծավալները, և՛ գները սկսել են նվազել: Այդ պատճառով բոլոր փաստաթղթերը պատրաստ են, ստանում ենք կարգավորող ազդեցության գնահատականը, և մենք պատրաստ ենք ժամանակավոր արգելք մտցնել այն ուղղումով,  որ բոլոր միջազգային համաձայնագրերը պետք է կատարվեն»,- ասել է Սորոկինը։

Նրա խոսքով՝ որոշումը կկայացվի վառելիքի բորսայական գնի աճի կամ անկման դինամիկայի և ծավալներով շուկայի հագեցվածության հիման վրա: «Եթե բարելավում չլինի, ապա մենք մոտ օրերս այդ որոշումը կընդունենք»,- նշել է փոխնախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am