Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում բռնկված հրդեհը մարվել է

Armenpress 21:05, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել. եղեգ է այրվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացել է հուլիսի 26-ին, ժամը 17։07-ին:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։42-ին»,- նշում են ԱԻՆ-ից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am