Biocad-ը Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտման թույլտվություն է ստացել

Armenpress 20:39, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Biocad ընկերությանը թույլատրել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ անցկացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կլինիկական հետազոտության նպատակն է գնահատել պատվաստանյութի անվտանգությունն ու իմունոգենությունը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման համար:

Թեստերը կանցնեն երկու բժշկական կազմակերպությունների բազայի հիման վրա, պատվաստանյութը կուսումնասիրեն 360 հիվանդի վրա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am