Սարյան փողոցում ավտոմեքենաների հրդեհի հետևանքով տուժածներ չկան

Armenpress 19:57, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում ավտոմեքենաների այրվելու հետևանքով տուժածներ չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացել են հուլիսի 26-ին, ժամը 17։44-ին:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։05-ին»,- նշում են ԱԻՆ-ից։

Այրվել են «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․) շարժիչի հատվածը՝ մասամբ․ տուժածներ չկան։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am