Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՔՊ նորընտիր պատգամավորների հետ

Armenpress 16:22, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը մեկնարկել է ՔՊ գրասենյակում:

Հանդիպումից առաջ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օրակարգով են հանդիպում: Նա չբացառեց, որ անդրադարձ կլինի նաև սահմանային իրավիճակին:

8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am