Հայտնի է ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգը

Armenpress 15:40, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:  Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am