1000х90.jpg (78 KB)

Բաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստը

Armenpress 13:42, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, հուլիսի 26-ին, շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 (լրտեսություն), 228 (ապօրինի զենքի ձեռքբերում կամ կրում), 279 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am