Վրաստանում Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 16:55, 25 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հարավ-արեւելքում ՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, հուլիսի 25-ին 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, սեյսմոլոգների տվյալներով' ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին  Քվեմո Քարթլիի տարածաշրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ըստ աղբյուրի՝ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am