Հրշեջները մարել են Կոյրունի փողոցում գտնվող հնդկական ռեստորանում բռնկված հրդեհը

Armenpress 12:51, 25 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին, ժամը 08։06-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում գտնվող բժշկական քոլեջի տանիքից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08:42-ին։ Մասամբ այրվել է ռեստորանի խոհանոցը (20 քմ)՝ գույքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am