Ուկրաինան ակտիվացնում է ՆԱՏՕ-ի ինտեգրվելու գործընթացը

Armenpress 17:58, 24 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի ինտեգրումը խորացնելու հրատապ միջոցառումների մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի թիվս այլ միջոցառումների, Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ռազմական ներկայացուցչի նշանակման համար:

Պետական սահմանապահ ծառայության վարչությանը, պետական մաքսային ծառայությանը և պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է առաջարկություններ պատրաստել Ուկրաինա ժամանող այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների զինված և քաղաքացիական անձնակազմի սահմանային և մաքսային հսկողությունը պարզեցնելու վերաբերյալ:

Վերջին կետը նպատակաուղղված է ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխմանն ու տեղակայմանը Ուկրաինայի տարածքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am