Ըմբիշ Ֆրանգուլյանն ուժերն է փորձելու MMA-ում  

Armenpress 14:45, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին անդամ Վալոդյա Ֆրանգուլյանը նորամուտն է նշել MMA-ում (մարտեր առանց կանոների):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանգուլյանը կմասնակցի ամերիկյան Կալիֆորնիա նահանգի «Վալի Ցենտեր» մարզահամալիրում հուլիսի 24-ին անցկացվելիք Gladiator Challenge մրցաշարին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորամուտը MMA-ում կնշի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Մանուկյանի մենամարտը նախատեսված է օգոստոսի 7-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am