«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

Armenpress 09:07, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հուլիսի 20-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Լիովին օրինաչափ է, որ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի համաձայնության ձեռքբերմանը մեծապես նպաստած եւ դրա պահպանումը վերահսկելու առաքելություն ստանձնած ՌԴ-ն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում պետք է մշտապես հիմնվի եռակողմ հայտարարության վրա: Իսկ վերջինիս մեջ խոսք չկա Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին: Մյուս կողմից էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն է, որի գործունեության հիմքում, չնայած ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիային,  այսօր էլ շարունակում են դրված մնալ երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am