1000х90.jpg (78 KB)

NASA-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ

Armenpress 21:50, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ, միևնույն ժամանակ շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ 1975 թվականի «Սոյուզ-Ապոլոն» ծրագրից սկսված համագործակցությունը շարունակվում է մինչ օրս:

Խոսելով Չինաստանի տիեզերական ծրագրի մասին՝ Նելսոնը նշել է, որ դա ռազմատիեզերական բնույթ ունի: «Կարծում եմ՝ մենք Չինաստանի հետ տիեզերական մրցավազքի մեջ ենք: Նրանք ագրեսիվ են, նրանց այս հարցում լավ արդյունքներ ունեն, սակայն ես կուզեի, որ նրանք անեն այն, ինչ ժամանակին արեց Խորհրդային Միությունը՝ կուզեի, որ համագործակցեն ԱՄՆ հետ ու լինեն թափանցիկ»,- հավելել է NASA-ի ղեկավարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am