Լավրովը կհանդիպի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի հետ

Armenpress 21:39, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Հեյր Պեդերսենը հուլիսի 22-ին բանակցություններ կվարեն Մոսկվայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am