Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 213 մարդ

Armenpress 18:59, 19 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 213 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 87 հազար 374-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 25 հազար 441 նոր դեպք, որից 2740-ը հոսպիտալացվել է:

Իրանում գրանցված ընդհանուր 3 մլն 548 հազար 704 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 3 մլն 152 հազար 653-ը: 4361 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am