ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է. հայտնի են նաև տեղակալների թեկնածուների անունները

Armenpress 14:34, 19 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am