Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 151 մարդ

Armenpress 15:06, 10 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 85 հազար 694-ով, վերջին 24 ժամում մահացել է 151 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության տվյալներին:

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 հազար 664 նոր դեպք, որոնցից 1418-ը հոսպիտալացվել են:

Երկրում գրանցված ընդհանուր 3 մլն 355 հազար 786 դեպքից 3 մլն 10 հազար 90-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3602 քաղաքացիներ ծայրահեղ ծանր վիճակում բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am