Նորացվում է Գյումրու երթուղային ցանցը

Armenpress 18:53, 9 Հուլիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 9   ՀՈւԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարմացվում է Գյումրիի ավտոբուսային պարկը: Ինչպես տեղեկացնում  է  «Արմենպրես»-ը,  հուլիսի 9-ին միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում էր: Օգոստոսի վերջերին քաղաքի նորացված միկրոավտոբուսների թիվը կհասնի 67-ի: Դրանցից 4-ը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Նոր միկրոավտոբուսները ձեռք են բերվում ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում (50-50% հարաբերակցությամբ):

Միկրոավտոբուսները ГАЗель մակնիշի են։ Համայնքապետարանը դրանք գնելու համար համայնքի բյուջեից հատկացրել է 450 մլն դրամ, եւս 450 մլն հատկացրել է ՀՀ կառավարությունը պետական միջոցներից։ Ընդհանուր ծրագիրը կազմում է 900 միլիոն ՀՀ դրամ։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am