Գրիգոր Մելիքսեթյանը կրկին «Փյունիկում» է
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ է վերադարձել նախկին դարպասապահը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմ է վերադարձել 34-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը։ Մելիքսեթյանը թիմի սան է և 2009/10 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։
Հայաստանում Մելիքսեթյանը հանդես է եկել «Իմպուլս», «Գանձասար», «Ուլիս», «Արարատ», իսկ Իրանում՝ «Սարչեշմե», «Պայկան», «Գահար Զագրոս» ակումբներում։
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: