«Ռոման» Մոուրինյոյի հետ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին  

Armenpress 11:43, 9 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոման» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ սկսել է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պորտուգալացի մասնագետը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն Սերիա Ա-ին: Մոուրինյոն «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում չի ընդգրկել Ֆեդերիկո Ֆացիոյին, Պեդրո Ռոդրիգեսին, Խավիեր Պաստորեին, Ջասթին Կլույվերտին, Սթիվեն Նզոնզին, Դավիդե Սանտոնին, Ուիլիամ Բիանդային, Անտե Չորիչին։

«Ռոման» առաջին մարզումն է անցկացրել Մոուրինյոյի ղեկավարությամբ, որին մասնակցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am