Ծնվել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի որդին

Armenpress 16:20, 5 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս աշխարհ է եկել հանրահայտ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի և  նրա կնոջ՝ Ջավահիր Եղիկյանի որդին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին գրառում է հրապարակվել զույգի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում:

«Ջավահիրի ցանկությամբ երեխային անվանել են հոր՝ Վախթանգ Դարչինյանի երկրորդ անունով՝ Վիկ»,–նշված է գրառման մեջ։

Վախթանգ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են 2020-ի հոկտեմբերի 1-ին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am