1000х90.jpg (78 KB)

Գյումրիում նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ

Armenpress 14:53, 4 Հուլիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Շահումյան փողոցում (Ավտոկայան թաղամաս)  նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ:  Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով):  Կատարվում է նախաքննություն: Այս մասի «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Գյումրու Ավտոկայան թաղամասում, պարիսպներից մեկի տակ հուլիսի 3-ին թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապ օգնություն։ Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ:

Արմենուհի Մխոյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am