Իրանը կորոնավիրուսի 5-րդ ալիքին բախվելու մտավախություն ունի

Armenpress 16:55, 3 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կարող է բախվել COVID-19-ի հինգերորդ ալիքին, քանի որ կորոնավիրուսի շատ վարակիչ «դելտա» շտամը տարածվում է երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Ruters-ը, այս մասին նախազգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մտավախություններ կան, որ ամբողջ երկիրը կարող է բախվել 5-րդ ալիքին, եթե բավարար ուշադրություն չդարձվի առողջապահական նախազգուշացումներին: Այսօր հաղորդվում է, որ մարդկանց 69 տոկոսը պահպանում է նախազգուշական միջոցները», - ասել է Ռոհանին:

Նա ասել է, որ «դելտա» շտամը երկիր է մտել հարավից և հարավ-արևելքից: «Եվ մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի կանխենք դրա տարածումը երկրում: Բոլոր առողջապահական կանոնակարգերը պետք է ամբողջությամբ պահպանվեն, հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք», - ասել է Ռոհանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am