1000х90.jpg (78 KB)

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 30-ին արտահերթ նստաշրջան կգումարի

Armenpress 19:53, 29 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, քննարկվել եւ հաստատվել են 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը: ԱԺ խորհուրդը որոշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:

Ըստ աղբյուրի՝ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվեց երեքական ժամ: ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում երկու ընթերցմամբ ընդգրկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջարկվել է կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am