Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել երկրպագուներից

Armenpress 13:06, 29 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել երկրպագուներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի Ֆրանսիա-Շվեյցարիա խաղի հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ վերջին հարվածով Մպաբեն չիրացրեց իր հարվածն, ու այդ կերպ Ֆրանսիան դուրս մնաց հետագա պայքարից:

«Ցավում եմ չստացված 11 մետրանոց հարվածի համար: Գիտեմ, որ դուք` երկրպագուներդ, հիասթափված եք, ներողություն եմ խնդրում: Այս ամենը սպորտի մի մասն է, որն այդքան սիրում եմ»,-գրել է Մբապեն:

Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Շվեյցարիան կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am