«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում կհնչեն Բեթհովենի և Բեռլիոզի ստեղծագործությունները

Armenpress 20:56, 28 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Լյուդվիգ Վան Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրային կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիա» ստեղծագործությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երեկոյին որպես մենակատար հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am