Չեխիայի ոստիկանական ուսումնարանի ուսանողները թունավորվել են քիմիական նյութից

Armenpress 14:43, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի արեւմուտքի Սոկոլով քաղաքի ոստիկանական ուսումնարանի ուսանողները հունիսի 25-ին թունավորվել են, ինչպես ենթադրվում Է, քիմիական նյութից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ČT հեռուստաալիքը:

Տեղի հիվանդանոց են տարել 17 ուսանողների: Նրանց վիճակը չի առաջացնում բժիշկների անհանգստությունը, բայց նրանք պետք Է որոշակի բուժընթաց անցնեն: Ինչն Է դարձել ապագա ոստիկանների թունավորման պատճառ, որոնցից ոմանք կորցրել են գիտակցությունը, առայժմ ստույգ չի պարզվել:

Բացի քիմիական նյութից թունավորվելուց, ինչը կարող Էր տեղի ունենալ գազի հոսակորստի հետեւանքով, դիտարկվում Է ուսումնարանի ճաշարանում կերակրից թունավորման վարկածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am