ԱՄՆ կոնգրեսականն անընդունելի է համարում Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատական գործընթացները

Armenpress 13:39, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անընդունելի են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում սկսված կեղծ դատավարության փաստին:

«Ռազմագերիներին դատապարտելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և ևս մեկ ապացույց նրա, որ Ադրբեջանն ակնհայտորեն անարգում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,- նշել է Շիֆը: Նա ընդգծել է, որ մինչև իրենք աշխատանքներ են տանում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին:

«Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն անպատժելի կերպով խախտի մարդու իրավունքներն ու  ոտնահարի միջազգային նորմերը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am