Հայկ Գրիգորյանն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Armenpress 13:15, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հունիսի 25-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելին և ԹՊԻՀ բաժնի իրավական հարցերով խորհրդական Ադի Հոլովեյին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը:

Հայկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:

Սա տիկին Հանսելի առաջին հանդիպումն է Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am