Նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են ԶՈՒ ՀՕՊ զորքերի և ինժեներական զորքերի պետերը

Armenpress 12:55, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից ազատվել են ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը և ինժեներական զորքերի պետ Իշխան Մաթևոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետին պաշտոնից ազատելու մասին հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից,- նշված է զինված ուժերի ինժեներական զորքերի պետին պաշտոնից ազատելու մասին հրամանագրում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am