1000х90.jpg (78 KB)

 ԱՀԿ-ն հաղորդել Է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը կրկնակի վարակիչ է սովորականից

Armenpress 11:24, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել Է Հնդկաստանում, կրկնակի վարակիչ Է շտամի սկզբնական տարբերակից, որը հայտնաբերվել Է Չինաստանի Ուհանի նահանգում: Այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գիտաշխատող Սումյա Սվամինաթանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սվամինաթանի խոսքով, հաշվի առնելով տարածման արագությունը, «դելտա» տարբերակը կարող Է կորոնավիրուսի գերակշռող շտամ դառնալ աշխարհում:

Մարտի վերջին Հնդկաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսի՝ կրկնակի մուտացիայի ենթարկված տարատեսակ, որը նաեւ հայտնի Է որպես B.1.617: Այդ տարբերակը ավելի վարակիչ Է, քան «սովորական» SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել Է անցյալ տարվա սկզբին Չինաստանի Ուհանի նահանգում: Մինչ այդ հայտնի Էր դարձել կորոնավիրուսի «բրիտանական» եւ «բրազիլական» տարբերակների մասին, որոնք նույնպես «ուհանյան» COVID-19-ից տարբերվում են բարձր վարակելիությամբ: Հունիսի 22-ին կորոնավիրուսի «դելտա» շտամը (B.1.617.2.1) գրանցվել Է Հնդկաստանի երեք նահանգներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am