Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը` ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող

Armenpress 22:14, 24 Հունիս, 2021

 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղային վերջին  օրը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը 3:1 հաշվով առավելության  հասավ   Հայաստանի Մ-15 տարեկանների ընտրանու նկատմամբ: Մրցափուլի մյուս խաղում Ղրղզստանի Մ-16 հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Լիբանանի Մ-16 թիմին:

Տոնելով 3 անընդմեջ հաղթանակ` Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։ 

Մրցաշարի Արդար խաղի մրցանակը շնորհվեց Լիբանանի Մ-16 հավաքականին, իսկ առաջնության  լավագույն ֆուտբոլիստ դարձավ Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Գոռ Վանոյանը։ 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am