Հնդկաստանում գրանցել են «Դելտա պլյուս» շտամից մահվան առաջին դեպքը

Armenpress 17:04, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում հայտնել են կորոնավիրուսի «Դելտա պլյուս» շտամով հիվանդացած մարդու մահվան մասին, որն այս շտամից մահվան առաջին դեպքն Է: Այս տարբերակը լայնորեն տարածված «դելտա» (B.1.617.2) շտամի մուտացիան Է: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Հնդկաստանում հայտնաբերել Է «Դելտա պլյուս» շտամով վարակման շուրջ 40 դեպք:

«Պետք Է նշել, որ հինգ մարդուց չորսը, որոնց նմուշները դրական են ճանաչվել «Դելտա պլյուս» տարբերակի համար, պատվաստանյութ են ստացել եւ այժմ առողջ են: Սակայն այն հիվանդը, որը չի ներկայացել պատրաստման, մահացել Է վիրուսից: Ահա թե ինչու մենք բոլորին կոչ ենք անում գալ պատվաստման»,-լրագրողներին հայտնել Է նահանգի նախարար Վիշվաս Սարանգը:

Ինչպես հաղորդել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, նոր շտամով վարակված կինը մահացել Է մայիսի 23-ին, «Դելտա պլյուս»-ով նրա հիվանդանալու մասին հայտնի Է դարձել հետազոտություններ անցկացնելուց հետո:

Նա նշել Է, որ մահացածի ամուսնու մոտ ավելի վաղ եղել Է COVID-19-ի դրական արդյունք, եւ ավելի ուշ նա ստացել Է պատվաստանյութի երկու չափաբաժինները, իսկ մահացածը կորոնավիրուսի դեմ պատվաստում չԷր ստացել: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է մնում կորոնավիրուսով հիվանդանալու հայտնաբերված դեպքերի թվով:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից ի վեր, երբ երկրում սկսվել Է կորոնավիրուսի համավարակը, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը Հնդկաստանում գերազանցել Է 30 միլիոնը, ապաքինվել Է ավելի քան 29 միլիոն մարդ, մահացել Է 391 հազարից ավելին, իսկ բուժում ստացողների թիվը նվազել Է մինչեւ 627 հազար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am