ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հարստության հարկ սահմանելու կոչ է արել

Armenpress 15:43, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարստության հարկի սահմանումը կօգներ ֆինանսավորելու համավարակից հետո աշխարհի սոցիալ-տնտեսական վերականգնումը: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայումս, ընդամենը մեկ տարում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելացել Է 5 տրիլիոն դոլարով: Ես կրկնում եմ իմ կոչը կառավարություններին քննարկելու այդ մարդկանց կարողության, ինչպես նաեւ նրանց նկատմամբ համերաշխության կամ հարստության հարկ սահմանելու հնարավորությունն, ովքեր օգուտ են քաղել համավարակից՝ սոցիալ-տնտեսական վերականգնումը ֆինանսավորելու համար»,- ասել Է նա:

Գուտերիշը հավելել Է, որ համավարակի հետեւանքով «հարյուր միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության նշագծից ցած, իսկ մի ամբող շարք երկրների հանդեպ ծառացել Է սնանկացկման սպառնալիքը: «Երկիր մոլորակի բնակչության կեսը հնարավորություն չունի օգտվելու առողջապահության անհրաժեշտ ծառայություններից»,- նշել Է նա հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am