ՄԱԿ-ում հայտնել են, որ աշխարհում թմրակախյալների թիվն աճում Է

Armenpress 15:11, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե 275 մլիոն մարդ ամբողջ աշխարհում անցյալ տարի թմրանյութեր Է գործածել, որոնցից 36 միլիոնը տառապել Է թմրակախվածության պատճաով տարբեր տեսակի խանգարումներով: 2019 թվականին 494 հազար մարդ Է մահացել թմրանյութերի գործածումից եւ առողջության համար այդ գործության հետ կապված հետեւանքներից:

Այդ մասին ասված Է «Թմրանյութերի մասին համաշարահային զեկույց – 2021»-ում, որը հունիսի 24-ին ներկայացրել Է ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության վարչությունը (ՄԱԿ ԹՀՎ), տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Թմրանյութեր գործածող մարդկանց թիվը 2010 թվականի ցուցանիշների համեմատությամբ աճել Է 22 տոկոսով: Կանխատեսումը ժողովրդագրական փոփոխությունների հիման վրա ենթադրում Է, որ 2030 թվականին թմրանյութեր գործածող մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կավելանա 11 տոկոսով, իսկ, օրինակ, Աֆրիկայում՝ 40 տոկոսով, դրա արագ աճող եւ երիտասարդ բնակչության պատճառով:

Աշխարհի երկրների մեծ մասն անցյալ տարի արձանագրել Է, որ COVID-19-ի համավարակի շրջանում արձանագրվել Է կանաբիսի եւ դեղորայքային պատրաստուկների ոչ բժշկական օգտագործման աճ: Առավել տարածված թմրադեղեր են ճանաչված կանաբիսը, ափիոնի ալկալոիդները (հերոինը, մորֆինը, ափիոնը), կոկաինը: Առավել վտանգավորներն են ափիոնի ալկալոիդները, որոնց գերդոզավորումը սպառնում Է մահացու վախճանով: Ինչպես նշված Է զեկույցում, թմրանյութերի գործածման եւ դրա պատճառով առողջության համար առաջացած բացասական հետեւանքերի հետ կապված մահացությունն աշխարհում շարունակում Է աճել: Այսպես, 2019 թվականին թմրանյութերի գործածությունից եւ դրա հետ կապված հետեւանքներից մահացել Է շուրջ 494 հազար մարդ:

Հունիսի 26-ին աշխարհը կնշի Թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am