ՌԴ ԱԳՆ-ն ռուսաստանցիներին կոչ Է արել՝ արտասահման մեկնելիս հաշվի առնել ռիսկերը

Armenpress 14:21, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ Է անում՝ արտասահման մեկնելիս հաշվի առնել ռիսկերը, իրադրությունը կարող Է փոխվել մեկ օրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում յուրաքանչյուր շաբաթ մենք ճեպազրույցների ժամանակ եւ գործնականում ամեն օր արտաքին գործերի նախարարության պորտալներում, մեր գերատեսչության հյուպատոսական ծառայության պորտալներում, սոցիալական ցանցերում եւ մեր դեսպանությունների կայքերում ոչ թե պարզապես հրատապ, այլ ընդհանուր առմամբ աշխարհում եւ կոնկրետ երկրում յուրաքանչյուր օր փոխվող տեղեկատվություն ենք հրապարակում COVID-19-ի հետ կապված իրադրության վերաբերյալ: Այդ կապակցությամբ եւս մեկ անգամ կրկնում եմ՝ հաշվի առնել ռիսկերը:

Ամեն բան, որոնք արդեն այս տարվա ընթացքում իրականություն են դարձել»,-ասել Է Զախարովան՝ հանդես գալով «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում: «Հասկանալ, որ ե՛ւ համաճարակաբանական, ե՛ւ քաղաքական տեսակետից իրադրությունը այն երկրում, որտեղ ուղեւորվում Է մարդը կամ ընտանիքը, կարող Է մեկ օրում արմատապես փոխվել՝ չվերթների չեղարկումից, սահմանների փակումից մինչեւ համաճարակի նոր ալիքի սկսվելը: Եվ ամենագլխավորն Է՝ հաշվի առնել բոլոր ռիսկերը, որոնք կարող են կապված լինել նման ուղեւորության հետ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am