Ինդիանա Ջոնսին մարմնավորող Հարիսոն Ֆորդը նկարահանման ժամանակ վնասել է ուսը

Armenpress 21:11, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան դերասան Հարիսոն Ֆորդն Ինդիանա Ջոնսի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանման ժամանակ վնասել է ուսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Walt Disney ընկերությունը:

Ինդիանա Ջոնսի մասին պատմող հինգերորդ ֆիլմի արտադրությունը կշարունակվի, մինչ 78-ամյա դերասանի համար համապատասխան բուժման կուրս կնշանակվի:

Walt Disney-ից հայտնել են, որ կինոնկարահանումների ժամանակացույցը կփոփոխվի ըստ անհրաժեշտության:

Ֆիլմի ցուցադրման ամսաթիվը մի քանի անգամ արդեն փոխվել է: Այս պահին Walt Disney-ը ծրագրում է ցուցադրել կինոժապավենը 2022 թվականի հուլիսին:

Հարիսոն Ֆորդն առաջին անգամ Ինդիանա Ջոնսի կերպարում հանդես էր եկել 1981 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am