Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու պահանջին

Armenpress 16:07, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ հայտնի Նիդերլանդներում գործող «Denk» կուսակցության երեքհոգանոց խմբակցությունը փոխել է իր դիրքորոշումը և միացել է անցյալ շաբաթ ընդունված խորհրդարանի բանաձևին, որը կոչ է անում ԱԳ նախարարին եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անմիջապես հայրենադարձելու պահանջով։

«Denk» կուսակցությունը Թուրքիայի ղեկավարի շահերը առաջ մղող ուժի համբավ ունի, որը սովորաբար ընտրվում է մի քանի հարյուր հազարանոց թուրքական համայնքի ձայների հաշվին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am