NYMEX. Թանկարժեք մետաղների գներ․ 22-06-21

Armenpress 08:56, 23 Հունիս, 2021

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի հունիսի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 0.41%-ով և կազմել 1781.70 դոլար, արծաթի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 26.02 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.24%-ով և կազմել 1079.00 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am