Ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը կրկին պարտվել է

Armenpress 21:42, 22 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ֆուտբոլի Մ-15 տարեկանների թիմը շարունակում է անհաջող ելույթները ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է  ՀՖՖ-ն,  հունիսի 22-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի շրջանակներում Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականը անզիջում պայքարում 2:3 հաշվով պարտվեց Լիբանանի Մ-16 տարեկանների հավաքականին:

Ավելի վաղ` Հունիսի 20-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կակացավ ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի առաջին խաղային օրվա երկրորդ հանդիպումը: Հայաստանի Մ-15 հավաքականը 1:4 հաշվով զիջեց Ղրղզստանի Մ-16 ընտրանուն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am